«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիի ծառայություններով:
Անցած ամառ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը անձամբ էր խնդրել Վենգերին, որպեսզի վաճառի Վան Պերսիի տրանսֆերը: Այժմ էլ Վենգերն է պատրաստվում Նանիի համար դիմել Ֆերգյուսոնին:
Մանչեսթերյան ակումբը ոչ միշտ է Նանիին տեղ հատկացնում թիմի մեկնարկային կազմում: Եթե «կարմիր սատանաները» ստանան համարժեք առաջարկ, ապա ամենայն հավանականությամբ կվաճառեն պորտուգալացուն:
«Զինագործների» հետաքրքրությունը Նանիով պայմանավորված է Թեո Ուոլկոտի և Անդրեյ Արշավինի հնարավոր տեղափոխությամբ, ինչպես նաև աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության պատճառով Ժերվինյոի բացակայությամբ: Daily Mirror