Իսպանացի կիսապաշտպան Սանտի Կազորլան «Արսենալի» երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է 2012/13 մրցաշրջանում «զինագործների» լավագույն ֆուտբոլիստ:
Ակումբի պաշտոնական կայքի քվերակության արդյունքում, Կազորլան, ով անցած ամառ միացավ «Արսենալին», հավաքել է ձայների 55.7%-ը:
28-ամյա իսպանացին արդեն ավարտված առաջնությունում մասնակցել է «Արսենալի» 49 հանդիպման: Սանտին Պրեմիեր Լիգայի 38 խաղերից 37-ում եղել է «զինագործների» մեկնարկային կազմում: Կազորլան իր հաշվին ունի 12 խփած գնդակ և 14 արդյունավետ փոխանցում: