«Արսենալի» նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը սրտի կաթված է ստացել: Այժմ «զինագործների» ղեկավարը գտնվում է հիվանդանոցում:
«Արսենալի» պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ 76-ամյա Հիլլը բուժզննում է անցնում, սակայն դեռևս պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
Ավելացնենք, որ Պիտեր Հիլլը «Արսենալի» ղեկավարումը ժառանգել է իր հորից՝ Դենիս Հիլլ-Վուդից, վերջինս էլ Պիտերի պապից՝ Սեմուել Վուդից: