Անգլիայի Չեմպիոնշիպում հանդես եկող «Չարլտոնը» վարձակալական հիմունքներով ձեռք բերեց «Արսենալի» կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին:
20-ամյա Ֆրիմպոնգը նոր է շարք վերադարձել վնասվածքից հետո, որը ստացել էր դեռ նախորդ մրցաշրջանում «Վուվերհեմպտոնի» կազմում:
Այս ամբողջ ժամանակահատվածում «զինագործների» կազմում մասնակցել է ընդամենը երկու հանդիպման: Այժմ խաղային պրակտիկա ունենալու համար նա տեղափոխվում է «Չարլտոն»:
-Մենք շատ ուրախ ենք և սպասում ենք նրա խաղին: Ես հասկանում էի, որ մեզ նոր ուժ է պետք և ահա մենք ստացանք այն: Մենք հույս ունենք, որ Էմանուելը ցույց կտա թե ինչի է ընդունակ,- հաղորդել է Չարլտոնի գլխավոր մարզիչ Կրիս Պաուելը: