«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ հետաքրքրված է «Սևիլյայի» 20-ամյա կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիայի ծառայություններով:
Երիտասարդ ֆրանսիացին հիանալի մրցաշրջան է անցկացնում: Ըստ մամուլում տեղ գտած շշուկների՝ նրանով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Բորուսիան»: Հավակնորդների թվում է նաև Վենգերը:
-Չեմ ցանկանում չափազանց շատ բան խոսել Կոնդոգբիայի վերաբերյալ, որովհետև այս պահին նրանով հետաքրքրվում են բոլորը: Ինչպիսի՞ պատասխան են դուք ինձանից ակնկալում, երբ հարցնում եք՝ նա Ձեզ հետաքրքրում է, թե ոչ,- հայտնել է Վենգերը: The Sun