• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արտետան բաց է հետագա ձեռքբերումների համար

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ բաց է հետագա ձեռքբերումների համար:

Այս ամառ «Արսենալն» արդեն կատարել է երեք խոշոր ձեռքբերում՝ Դեքլան Ռայս, Կայ Հավերց և Յուրիեն Թիմբեր, ինչի համար Արտետան անչափ ուրախ է, բայց Միկելը չի ​​շտապում հեռանալ տրանսֆերային շուկայից։

«Մեր ձեռք բերած յուրաքանչյուր ֆուտբոլիստ թիմին հատուկ բան կավելացնի»:

«Ինչպես տեսնում եք, մենք շատ գոհ ենք, որ պայմանագիր կնքեցինք մեր ուզած խաղացողների հետ: Մենք նրանց հետ շուտ պայմանագիր կնքեցինք, և նրանք շատ արագ սկսեցին հարմարվել թիմին»:

«Այժմ մենք ժամանակ ունենք պատրաստվելու: Նրանք պետք է մի քանի օր տեսնեն, թե ինչպիսին է «Արսենալը», որպեսզի կարողանան իրենց լավագույնս դրսևորել և հարմարվել»:

«Կգնե՞նք ավելի շատ խաղացողներ, տեսնենք՝ տրանսֆերային պատուհանի ավարտին դեռ շատ ժամանակ կա, և մեր որոշ խաղացողների նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում»:

«Հետևաբար, մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Մենք պետք է զգոն լինենք: Դեռ ժամանակ կա ինչ-որ բան անելու: Դեռ ժամանակ կա բաժանվելու համար: Վստահ եմ, որ այլ բան կլինի», – Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր