«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր ուրախությամբ՝ հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ նոր պայմանագիր ստորագրելու կապակցությամբ։
Ինչպես և սպասվում էր, ուրբաթ օրը «Արսենալը» հաստատեց նոր երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը Մարտինելիի հետ, ով 111 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում և այժմ չորրորդ մրցաշրջանն է ինչ խաղում է «Էմիրեյթսում»:
21 ամյա բրազիլացին արդեն առանցքային խաղացող է «Արսենալում», սակայն Արտետան ֆուտբոլիստից ավելի մեծ զարգացում է ակնկալում:
«Մենք ուրախ ենք, որ Գաբին նոր երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել: Մեր երկրպագուները տեսնում են նրա վարպետությունն ու էներգիան ամեն անգամ, երբ նա կրում է այս մարզաշապիկը, և նա նույնն անում է ամեն օր մարզումների ժամանակ՝ քրտնաջան աշխատելով և հավատարիմ մնալով իր արժեքներին»:
«Գաբին դեռ շատ երիտասարդ է, այնպես որ մենք գիտենք, որ նա դեռ ունակ է շատ ավելին, և հիանալի է, որ մենք կշարունակենք այս արկածը միասին: Մենք ուրախ ենք շարունակել զարգացնել նրա մեծ տաղանդը, և մենք անհամբեր սպասում ենք, որ նա կխաղա «Արսենալում» առաջիկա տարիներին»: – «Զինագործների» պաշտոնական կայքին ասել է Արտետան։