Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայքը կարծում է, որ 2014թ-ի աշխարհի առաջնությունում հաղթելն «անիրական» է Անգլիայի հավաքականի համար:
Այս շաբաթ Դայքը խոստացել է, որ լրջորեն կզբաղվի անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացմամբ` նրանց առջևում խնդիր դնելով դուրս գալ Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ և հաղթել 2022թ-ի աշխարհի առաջնությունը:
Սակայն ֆուտբոլի ասոցիացիայի նորանշանակ նախագահը չի հավատում, որ հավաքականը մոտակա տարիներին հաջողություն կունենա: Գրեգը Ռոյ Հոջսոնի թիմին անգամ ֆավորիտների մեջ չի դասում:
-Դա չի նշանակում, որ մենք չենք կարող լավ հանդես գալ Բրազիլիայում, երբ ուղևորվենք այնտեղ:
Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իրատեսական է համարում, որ մենք կհաղթենք Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Եկեք մեզ չխաբենք: Այնուամենայնիվ, եվրոպական թիմին դժվար է հաղթել Լատինական Ամերիկայում: Միանշանակ մենք այնտեղ ֆավորիտ չենք լինի,- BBC-ի եթերում ասել է Դայքը: