Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ Ալիկո Դանգոտեն հայտնել է «Արսենալը» գնելու իր մտադրության մասին:
Ընդամենը մի քանի օր առաջ Դանգոտեի ընկերությունը մի քանի միլիարդանոց պայմանագիր ստորագրեց բանկային կոնցեռնի հետ, որը հովանավորում է Ալիկոյի հայրենի Նիգերիայում նավթամշակման գործարանի կառուցումը: Երբ այդ պրոյեկտն ավարտվի, գործարարն իր հայացքը կուղղի «Արսենալին»:
58-ամյա նիգերիացու կարողությունները, ով լոնդոնյան ակումբի երկրպագուն է նախորդ դարի 80-ական թվականներից, գնահատվում է 11,5 մլրդ ֆունտ: Դանգոտեն վստահ է, որ իր գումարը կբավականացնի ամերիկացի Ստեն Կրոնկեից ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնելու համար:
-Երբ մենք բացենք այդ գործարանը, ինձ բավական ժամանակ և միջոցներ կլինի, որպեսզի վճարեմ այն գումարը, որը նրանք կպահանջեն: Ակումբը վատ չի հանդես գալիս, սակայն նրան անհրաժեշտ է ռազմավարական այլ ուղղություն,- BBC Hausa-ին տված հարցազրույցում ասել է Forbes-ի վարկանիշային աղյուսակում 67-րդ ամենահարուստ մարդը: