«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Հավրի» կիսապաշտպան Էլ-Հաջի Բայի տեղափոխության մասին:
20-ամյա սենեգալցին «կատուների» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել: Տրանսֆերը տեղի է ունեցել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Բան արդեն միացել է իր նոր թիմին, որն այս պահին գտնվում է Իտալիայի իր մարզաբազայում:
Ալ-Հաջին «Հավրի» սան է, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի: Նախկինում ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր «Տոտտենհեմը»: