Չեմպիոնների Լիգայի 1/8 երզափակչում «Բավարիայից» «Արսենալի» 1:3 հաշվով պարտությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին: Պորտուգալացի մարզիչը ցանկանում է, որ «Արսենալը» շարունակի ելույթները Հին Աշխարհի ամենհեղիանակավոր առաջանությունում:
Ակնհայտ է, որ տնային խաղում 1:3 հաշվով պարտությունը «Արսենալին» գործնականում զրկում է հաջորդ փուլի ուղեգրից: Իսկ այդ դեպքում Արսեն Վենգերի սաները կկենտրոնանան Պրեմիեր Լիգայի վրա:
-Այժմ նրանք ողջ ուժերը կդնեն Պրեմիր Լիգայի վրա: Մեզ համար լավ կլիներ, որ «Արսենալը» շարունակեր խաղալ Չեմպիոնների Լիգայում:
Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք, որ անգլիական ակումբները հաջողության հասնեն եվրոպական մրցաշարերում, սակայն հյուսիսային Լոնդոնի մրցակցությունը հատուկ նշանակություն ունի,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Independent-ը: