Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը պատրաստ է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար Խոսեպ Գվարդիոլային, ով ամռանը կստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, տրամադրել 50 մլն ֆունտ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
«Բավարիայի» ապագա մարզիչը արդեն հետևել է ուելսցու խաղին, ով այժմ լավ մարզավիճակում է և խփել է իր թիմի վերջին 6 գոլերը:
Հաղորդվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը Գվարդիոլային տրանսֆերների համար 100 մլն ֆունտ կտրամադրի: Գվարդիոլայի տրանսֆերային գլխավոր նպատակը հենց 23-ամյա Բեյլն է:
Սակայն «Բավարիան» այդ նպատակին հասնելու համար պետք է պայքարի Մադրիդի «Ռեալի» հետ, ով վաղուց է հետևում «Տոտտենհեմի» ֆուտբոլիստին: