«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» հարձակվող Օլի Վաթկինսի ծառայություններով։
«Բավարիան» վաղուց է գտնվում նոր 9 համարի փնտրտուքների մեջ։ Լուրեր էին տարածվել, որ «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է միանալ մյունխենյան ակումբին:
Սակայն The Sun-ը պնդում է, որ Տուխելը Պրեմիեր լիգայում մեկ այլ հարձակվող է գտել, ով ավելի երիտասարդ է ու էժան, քան Քեյնը, բայց ոչ պակաս շքեղ ֆուտբոլ է ցուցադրում։
Խոսքը Վաթկինսի մասին է, ով իսկապես աճել է Ունայ Էմերիի՝ «Վիլլայի» գլխավոր մարզչի պաշտոնում հայտնվելուց հետո։ Օլին Պրեմիեր լիգայի իր վերջին 15 խաղերում խփել է 11 գոլ։
27 ամյա անգլիացին, որի պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, գնահատվում է 60 մլն ֆունտ ստեռլինգ: