«Բավարիան» վստահ է, որ հաջողությամբ կավարտի «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար տարվող բանակցությունները:
Մինչ օրս «Բավարիան» երկու առաջարկ է ներկայացրել Քեյնի համար, որոնք երկուսն էլ մերժվել են «Տոտտենհեմի» կողմից:
Մինչ այժմ «Բավարիան» չի կարողացել համաձայնության գալ «Տոտտենհեմի» հետ Անգլիայի հավաքականի ավագի արժեքի շուրջ, սակայն մյունխենցիները ակնկալում են, որ գործարքը կկայանա, եթե երկու ակումբները կարողանան ընդհանուր հայտարարի գալ:
Ըստ Sky Sports-ի, «Բավարիայի» գործադիր տնօրեն Յան Քրիստիան Դրեզենը և «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Մարկո Նեպպեն այս շաբաթ հանդիպում են ունեցել «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ՝ փորձելով գտնել փոխզիջման ուղղի:
Երկու ակումբների միջև համաձայնության խթան կարող է հանդիսանալ այն փաստը, որ Քեյնը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Տոտտենհեմի» հետ:
Եթե «Տոտտենհեմը» պահի Քեյնին այս տարի, ապա հաջորդ ամառ նրանք Հարիին կկորցնեն առանց որևէ փոխհատուցման, բացի այդ, ֆուտբոլիստը կարող է համալրել Պրեմիեր լիգայում «խթանների» մրցակիցների շարքերը: