Ինչպես հաղորդում է իտալական TuttoMercatoWeb կայքը, կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգեռի համար 12 մլն ֆունտ վճարել:
«Բարսելոնան» կենտրոնական պաշտպանի կարքի ունի: Տիագո Սիլվայի և Մարկինոսի տրանսֆերները ձեռք բերելու անհաջող փորձերից հետո «կապտանռնագույններն» իրենց ուշադրությունն ուղղել են Ագգեռի կողը:
Հիշեցնենք, որ դանիացի պաշտպանը «Լիվերպուլում» է 2006թ-ից: Այդ պահից նա հասցրել է մասնակցել ավելի քան 150 հանդիպման: