«Արսենալը» բաժանվել է պաշտպան Հեկտոր Բելերինից, ով կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Բելերինը միացել է «Արսենալին» 2011 թվականի հուլիսին, այդ ժամանակվանից 239 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում և երեք անգամ հաղթել Անգլիայի գավաթում։
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Հեկտորը կորցրեց մոտիվացիան և դադարեց զարգացումը՝ նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Ռեալ Բետիսում»:
Բելերինը «Բետիսի» հիմնական խաղացողն էր և այնտեղ նույնիսկ նվաճեց Իսպանիայի գավաթը, սակայն Սևիլյան ակումբը չգնեց իսպանացուն, և նա ամռանը վերադարձավ «Արսենալ»:
27-ամյա իսպանացին չցանկացավ խաղալ «զինագործների» կազմում և տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ համաձայնեց խզել պայմանագիրը, ինչը նրան թույլ տվեց ազատ գործակալի կարգավիճակով վերադառնալ հայրենի «Բարսելոնա»:
Հավելում ենք, որ Բելերինի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը և նախատեսում է 50 միլիոն եվրո ազատման կետ։