«Տոտտենհեմի» նախկին աստղ Գարեթ Բեյլը վստահ է, որ այս մրցաշրջանի արդյունքում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքում հաղթող դուրս կգա «Չելսին»:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն չեմպիոնական թիմ է հավաքել և կարող է նվաճել տիտղոսը:
-Ինձ թվում է՝ այս մրցաշրջանում «Չելսին» կհաղթի Պրեմիեր Լիգան: Նրանք շատ ուժեղ թիմ ունեն և ես հավատում եմ նրանց հաղթանակին,- ասել է ուելսցի վինգերը: BT Sport