«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը հայտնել է, որ ցանկանում է դառնալ այնքան հայտնի և հաջողակ, որքան «արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է:
-Ես կարծում եմ, որ Ռոնալդուն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ունի այն ամենը, ինչ երազում է ցանկացած ֆուտբոլիստ: Շատերը ինձ համեմատում են Ռոնալդույի հետ: Դա ինձ դուր է գալիս:
Սակայն ինձ պետք է, որ վստահ քայլերով առաջ շարժվեմ: Ռոնալդուն ոչ միայն իմ, այլ նաև շատերի համար է լավ օրինակ: Ուրախ կլինեմ, եթե երբևե հասնեմ նրա մակարդակին,- խոստովանել է Բեյլը: