«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ բեն Արֆան երջանիկ է իր ակումբում և չի պատրաստվում լքել այն:
Անցած մրցաշրջանում ֆրանսիացու փայլուն խաղի շնորհիվ «կաչաղակները» զբաղեցրին 5-րդ հորիզոնականը: Ու դեռ ամռանն էին խոսում այն մասին, որ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Արֆային` որպես Թեո Ուոլկոտին փոխարինող: Մինչդեռ ինքը` 25-ամյա կիսապաշտպանը, երջանիկ է իր ներկայիս ակումբում: Այս մասին նա խոսել է The Independent-ի հետ:
-Ես շատ երջանիկ եմ այստեղ, ես ինձ ցանկալի և սիրված եմ զգում: Ես սիրում եմ այս քաղաքը, սիրում եմ այս ակումբը: Ես խենթանում եմ, երբ տեսնում եմ, որ երկրպագուներն եկել են` իմ խաղը դիտելու,- ասել է բեն Արֆան: