«Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոսթերը հնարավոր է վերսկսի կարիերան Անգլիայի ազգային հավաքականում երկու տարվա ընդմիջումից հետո:
2010/11 մրցաշրջանի ավարտին Ֆոսթերը հայտնեց, որ անորոշ ժամանակով հեռանում է հավաքականից վնասվածքների պատճառով: Մինչդեռ Բենը լուծել է առողջական բոլոր խնդիրները և վերջին ժամանակներս շատ վստահ խաղ է ցուցադրում իր ակումբի կազմում:
29-ամյա Ֆոսթերը կարող է վերադառնալ Անգլիայի հավաքական արդեն հաջորդ ամիս Սան-Մարինոյի և Չեռնոգորիայի հավաքականների հետ խաղերին: Այս մասին հայտնում է Press Association-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողի վերադարձը հավաքական լրացուցիչ լարվածություն է ստեղծում «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտի համար, որն այս մրցաշրջանում ոչ միշտ է անթերի: