Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ «Չելսիում» աշխատած կես տարում նա դրական շատ բան է ստացել:
ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղերում «Մանչեսթեր Սիթիից» կրած երկու պարտությունները Բենիտեսի համար վերջինն էին «Չելսիի» ղեկին:
Բենիտեսի ղեկավարությամբ «կապույտները» մրցաշրջանն ավարտեցին Պրեմիեր Լիգայի երրորդ հորզոնականում և հաղթեցին Եվրոպա Լիգայում:
-Ինձ հետ կմնան շատ լավ հիշողություններ: Մենք հաղթեցինք Եվրոպա Լիգայում և երրորդ տեղը զբաղեցրինք Պրեմիեր Լիգայում: Բացի դա, ունեցանք ևս մեկ եզրափակիչ և երկու կիսաեզրափակիչ: Դրական շատ բան կա: Այժմ ես որոշ ժամանակ կհանգստանամ և հետո կտեսնեմ թե ինչ է ասում իմ գործակալը,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բենիտեսը: