«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ չէ, որ կաշխատի մինչև իր պայմանագրի լրանալը:
«Կապույտների» երկրպագուները չողջունեցին «Լիվերպուլի» նախկին մարզչի «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելը, ով այդ պաշտոնում փոխարինեց նրանց սիրելի Դի Մատեոյին:
Երկրպագուների և Բենիտեսի հարաբերությունները ավելի վատացան վերջին երեք խաղերից հետո, երբ «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Սիթիի» և «Ֆուլհեմի» հետ, իսկ երեկ 3:1 հաշվով պարտություն կրեց «Վեստ Հեմից»: Այս արդյունքը վատագույնն է «Չելսիի» համար 1995թ-ից հետո:
-Ես կարծում եմ, որ դա կախված է նրանից, ինչ մենք անում ենք դաշտում: Հետևաբար եթե մենք ավելացնենք աշխատանքը, ապա ավելի հեշտ կլինի մեզ համար:
Ես վստահ չեմ, որ կաշխատեմ ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլիստները, որոնց մենք վստահում ենք, պետք է ավելի շատ լինեն գնդակով, քանի որ նրանք ֆիզիկական պայքարում զիջում են այնպիսի մրցակցի, ինչպիսին «Վեստ Հեմն» է,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: