«Տոտտենհեմի» տաղանդավոր կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը որոշել է հանդես գալ Ալժիրի ազգային հավաքականում:
Թիմ Շերվուդի գալուց հետո Բենտալեբը ոչ միայն կարողացավ նորամուտը նշել «Տոտտենհեմի» առաջին կազմում, այլ նաև դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Այժմ 19-ամյա Բենտալեբը մասնակցում է գործնականում բոլոր խաղերին: Միաժամանակ Շերվուդը հայտնել էր, որ իր սանը կարող է Անգլիայի քաղաքացիություն ստանալ և խաղալ այդ երկրի ազգային հավաքականում:
Սակայն Բենտալեբը չի ընտրել Անգլիան և ոչ էլ Ֆրանսիան, որտեղ ծնվել է և որի երիտասարդական հավաքականում մեկ խաղի է մասնակցել:
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, Բենտալեբը որոշել է բարձր պահել Ալժիրի մարզական պատիվը: