Հաջորդ մրցաշրջանում Վաուտ Վեգհորստը կարող է վերադառնալ «Բեշիկթաշ»:
Հիշեցնենք, որ «Բեշիկթաշը» վարձակալել էր Վեգհորստին «Բերնլիից» այս մրցաշրջանի համար, սակայն հունվարին թուրքական ակումբը համաձայնեց Վաուտի վարձավճարը ընդատել և Վեգհորստը վարձավճարով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այդ ժամանակից ի վեր Վեգհորստը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 21 խաղ, դառնալով երկու գոլի հեղինակ, սակայն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բազմիցս ասել է, որ գոհ է Վաուտից և նույնիսկ ակնարկել, որ 30 ամյա հոլանդացին կարող է մնալ Օլդ Թրաֆորդում:
Միևնույն ժամանակ, Վեգհորստի ակումբը՝ «Բերնլին», արդեն ապահովել է Պրեմիեր լիգայի մասնակցության ուղիղ ուղեգիրը, սակայն հնարավոր է, որ Վաուտը չմնա Անգլիայում:
Ինչպես հայտնում է The Sun-ը, «Բեշիկթաշը» վճռական է տրամադրված Վեգհորստին վերադարձնելու հարցում և արդեն առաջարկ է պատրաստում «Բերնլիին»: