Թուրքական «Բեշիկթաշը» դիտարկում է ամռանը «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոլեոն Լեսկոտի հետ պայմանագիր ստորագրելու տարբերակը:
32-ամյա Լեսկոտի ներկայիս պայմանագիրը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Քաղաքայինների» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չկան, և Լեսկոտն ամռանը կհեռանա «Էթիհադից»: Ջոլեոնն արդեն հայտնել է, որ բաց է այլ առաջնություններից առաջարկների համար, եթե Պրեմիեր Լիգայում մնալու տրաբերակ չլինի:
-Լեսկոտը մեր տրանսֆերային ցուցակում է: Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ կլինի մրցաշրջանի ավարտից հետո,- ասել է թուրքական ակումբի սպորտային տնօրեն Օնդեր Օզենը: The Sun