Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։
«Կարմիր սատանաները 0-2 հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն։ Ավելացնենք, որ հանդիպման վերջին 20 րոպեների ընթացքում «Յունայթեդը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով, երբ դաշտից հեռացվեց Մարկուս Ռաշֆորդը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 6 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լուկակու՝ 27ր, 44ր
Հեռացում․ Ռեշֆորդ՝ 71ր։