Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում 3-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին» հյուրընկալվել էր 14-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բերնլիին»։
«Ազնվականները» ջախջախիչ հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Գոլերի հեղինակ դարձան Ալվարո Մորատան, Ռոս Բարքլին, Վիլլիանը և Ռուբեն Լոֆտուս Չիկը։
Այս հանդիպումից հետո «Չելսին»՝ վաստակած 24 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլ․ Մորատա՝ 22ր, Բարքլի՝ 57ր, Վիլլիան՝ 62ր, Լոֆտուս Չիկ՝ 90ր։