«Բերնլին», «Լիդսը» և «Լեսթերը» պատրաստվում են դատական հայց ներկայացնել «Էվերթոնի» դեմ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Էվերթոնը» մեղավոր է ճանաչվել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։ Անկախ հանձնաժողովը որոշել է «իրիսներին» պատժել միավորների նվազեցմամբ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Բերնլին», «Լիդսը» և «Լեսթերը» արդեն պայմանավորվել են կատարել նախկինում իրենց կողմից հնչեցրած սպառնալիքները՝ իրավական գործողություններով, իսկ անկախ հանձնաժողովի վճիռը միայն ամրապնդել է նրանց վճռականությունը:
Նախորդ մրցաշրջանում «Էվերթոնի» հետ գոյատևման համար պայքարող «Լիդսը» և «Լեսթերը» լքեցին Պրեմիեր լիգան, մինչդեռ «Բերնլին» մեկ տարի առաջ էր իջել Չեմպիոնշիպ:
Բոլոր երեք ակումբները կարծում են, որ «Էվերթոնը» անարդար առավելություն էր ստացել՝ խախտելով ՖՖՓ-ի կանոնները, և այժմ պատրաստ են վնասի փոխհատուցում պահանջել «իրիսներից», որի չափը նրանք գնահատում են 300 միլիոն ֆունտ ստերլինգ՝ յուրաքանչյուրը 100 միլիոն ֆունտ: