• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բերնստեյնը քննադատորեն է տրամադրված Թերրիի՝ Անգլիայի ազգային հավաքական վերադառնալուն

Դևիդ ԲերնստեյնՖուտբոլի ասոցացիայի նախագահ Դևիդ Բերնստեյնը հայտնել է, որ «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին չի կարող դիտարկվել որպես Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի թեկնածու, մինչև այդ մասին հրապարակավ չհայտարարի:

Ինչպես հայտնի է, այս ամռանը Բերնստեյնը լքելու է Ֆուտբոլի ասոցացիայի նախագահի պաշտոնը: Դրա հետ կապված լուրեր են պտտվում, որ Թերրին կարող է նորից խաղալ ազգային հավաքականում: Ժամանակին հենց Բերնստեյնի պատճառով «ազնվականների» առաջատարը ստիպված էր հեռանալ հավաքականից:

-Ջոնը չի հայտնել, որ նորից է սկսում կարիերան, սակայն եթե հայտարարի, ապա թող մարզիչը որոշի: Ջոն Թերրիի հետ կապված մի կարևոր բան կա. նա միշտ լուրջ է վերաբերվել ֆուտբոլին: Հետևաբար ես լուրջ եմ ընդունում նրա որոշումը՝ ավարտելու կարիերան ազգային հավաքականում:

Մինչ այն պահը, երբ ես չեմ լսի նրանից հակառակը, նա կհամարվի հավաքականում կարիերան ավարտած,- հայտնել է նախագահը: The Guardian

Հետաքրքիր փաստեր