«Էվերթոնի» ներկայացուցիչ Բիլլ Քենրայթը հույս ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կմնա «Գուդիսոն Պարկում»:
Մոյեսի պայմանագիրն ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մասնագետը մինչ այսօր հրաժարվում է քննարկել նոր պայմանագրի պայմանները: Չնայած դրան՝ Քենրայթը հավատում է, որ Դևիդը կերկարաձգի պայմանագիրը:
-Նա հասարակ հայտարարություն է արել, որպեսզի նրան թույլ տան հանգիստ աշխատել մինչև մրցաշրջանի ավարտը: Նա հասկանում է, որ այս որոշումը հեշտ չի լինելու մեր ակումբի համար, սակայն նա նաև գիտի իմ հարգանքի մասին իր նկատմամբ:
Հուսամ, որ 7 շաբաթ անց՝ մրցաշրջանի ավարտից հետո, Դևիդը նոր պայմանագիր կստորագրի և այսպիսով կհամաձայնվի մնալ այստեղ:
Եթե դա չլինի, Մոյեսը կհեռանա ակումբից՝ գլուխը բարձր պահած,- հայտնել է Քենրայթը: Sky Sports