«Վեստ Հեմը» ցանկանում էր գնել «Բլեքբեռնի» պաշտպան Մարտին Օլսոնին 2 մլն ֆունտով, սակայն «Բլեքբեռնը» մերժել է այդ առաջարկը:
«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսը շատ լավ ճանաչում է Շվեդիայի ազգային հավաքականի 24-ամյա խաղացողին: Ելլարդայսին այս պահին անհանգստացնում է Ջոուի Օ’Բրայենի և Ջորջ Մակքարթնիի վնասվածքները և ամեն կերպ փորձում է բարելավել պաշտպանության ձախ դիրքը: Չնայած «Բլեքբեռնի» մերժմանը` «Վեստ Հեմը» պատրաստվում է նոր առաջարկ անել Մարտինի համար:
Ավելացնենք, որ այժմ «Բլեքբեռնը» գտնվում է Չեմպիոնշիփի 13-րդ հորիզոնականում: