«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է «Դնեպրի» կիսապաշտպան Դերեկ Բոատենգին և «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Ամորեբյետային ձեռք բերելու մասին: Երկու ֆուտբոլիստներն էլ տեղափոխվել են՝ որպես ազատ գործակալ:
30-ամյա Բոատենգը պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ մեկ տարի ժամկետով, սակայն կարող է երկարաձգել այն ևս 12 ամսով: Իր հարուստ կարիերայի ընթացքում Դերեկը խաղացել է Հունաստանում, Իսրայելում, Գերմանիայում, Իսպանիայում և Ուկրաինայում: Դեռ հունվարին էր անգլիական ակումբը փորձում ձեռք բերել Բոատենգին, սակայն այդ ժամանակ այդպես էլ չկարողացավ համաձայնեցնել փոխհատուցման չափը:
Իսպանիայի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն ավելի քան 250 հանդիպում է անցկացրել «Ատլետիկի» կազմում: Մինչդեռ այժմ Ամորեբյետան որոշել է առաջ շարժվել՝ կնքելով 4 տարվա պայմանագիր «Ֆուլհեմի» հետ: