«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին մտադիր է ապացուցել մարզչական շտաբին, թե ինչքան արժեքավոր ֆուտբոլիստ է ինքը: Հիշեցնենք, որ Բորինին շատ վատ մեկնարկեց իր կարիերան «մերսիսայդյան» ակումբում:
-Հատկապես հիմա է սկսում իմ կարիերան «Լիվերպուլում»: Ես խաղացել եմ ընդամենը 6 անգամ Պրեմիեր Լիգայում, ևս 6-7 անգամ՝ Եվրոպա Լիգայում: Սա այնքան շատ չէ:
Ես մշտապես մարզվում եմ, որպեսզի վերադարձնեմ նախկին մարզավիճակս: Ցանկանում եմ նորից խաղալ:
Վնասվածքի հետ կապված բոլոր վատ մտքերս թողել եմ անցյալում: Հուսամ՝ հիմա ամեն ինչ լավ կլինի,- ասել է նա: