«Բորնմուտը» պատրաստվում է թողնել Գարի Օ’Նիլին՝ որպես իր թիմի մշտական գլխավոր մարզիչ:
Միայն վերջերս հայտնի դարձավ, որ «Բորնմուտը» չի կարողանում համաձայնության գալ «Լիդսի» նախկին մարզիչ Մարսելո Բյելսայի հետ։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «բալերը» այլևս մարզիչ չեն փնտրի, այլ մշտական երկուսուկես տարվա պայմանագիր կկնքեն Օ’Նիլի հետ:
Գարին գլխավորում էր «Բորնմուտի» առաջին թիմը օգոստոսի վերջից, երբ հարավային ափի ակումբը հեռացրեց Սքոթ Պարկերին:
Չնայած «Բորնմուտը» չորս անընդմեջ պարտություն կրեց Պրեմիեր լիգայում մինչև «Էվերթոնի» նկատմամբ 3:0 հաղթանակը, ակումբը պատրաստ է թողնել Օ’Նիլին ակումբի ղեկին: