«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Բրայան Կիդը գոհ էր, որ «Նորվիչի» հետ խաղում երկրպագուներն աջակցում էին թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին:
Կիրակի օրը կայացած խաղի ժամանակ «քաղաքայինների» երկրպագուները պաստառներով և երգերով իրենց աջակցությունն էին հայտնում Մանչինիին:
-Զգացմունքային շաբաթ էր մեր ակումբի համար: Տղաներն արեցին ամեն հնարավորը, և նրանց քննադատելու բան չկա: Հասկանում եմ Մանչինիի նկատմամբ աջակցությունը, քանի որ նա կհիասթափվեր, եթե դա չլիներ՝ հաշվի առնելով այն, ինչ նա արել է այստեղ,- հայտնել է Կիդը:
Անձամբ Մանչինին, ով անցած շաբաթ հեռացվեց ակումբից, տեղական պարբերականի միջոցով իր շնորհակալությունն է հայտնել երկրպագուներին: