«Տոտտենհեմի» դարպասապահ Բրեդ Ֆրիդելը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում «Բազելի» հետ առաջին խաղը:
-Քաջալերող է, որ մենք կարողացանք վերադառնալ խաղին 0:2 հաշվի ժամանակ:
Պետք է խոստովանել, որ մենք լավագույն կերպով չսկսեցինք հանդիպումը: Գլխավոր մարզիչը ստիպված էր ինչ-որ բաներ ասել մեզ ընդմիջմանը:
Հասկանում ենք, որ արտագնա խաղում դժվար է լինելու, սակայն մենք ունենք շատ որակյալ ֆուտբոլիստներ, որպեսզի պայքարենք կիսաեզրափակչի համար: Իհարկե, մեզ անհանգստացնում է, որ Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել,- ասել է Ֆրիդելը: ITV