«Տոտտենհեմի» հարձակվող Բրենան Ջոնսոնը կարող է բաց թողնել մինչև վեց շաբաթ մկանի վնասվածքի պատճառով:
Ջոնսոնն այս վնասվածքը ստացել է անցած կիրակի Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացված «Արսենալի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում (2:2):
Դա 22 ամյա ուելսցու նորամուտի խաղն էր «Տոտտենհեմի» մեկնարկային կազմում՝ «Նոթինգհեմ Ֆորեստից» 47,5 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո:
Ինչպես հայտնում է Football.London-ը, Ջոնսոնն առաջիկա օրերին լրացուցիչ բժշկական հետազոտություններ կանցնի, սակայն նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ Բրենանի ապաքինումը կտևի մինչև վեց շաբաթ:
Եթե Ջոնսոնը դուրս մնա ամբողջ վեց շաբաթ, ապա նա բաց կթողնի Պրեմիեր լիգայի վեց հանդիպում, ներառյալ սեպտեմբերի 30-ին կայանալիք «Լիվերպուլի» և նոյեմբերի 6-ին կայանալիք «Չելսիի» հետ հանդիպումները: