«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է Ռաֆայել Բենիտեսի այն հայտարարությունը, թե ինքը չի բացառում մերսիսայդյան ակումբ վերադառնալու հավանականությունը:
-Չեմ կարդացել այդ հայտարարությունը, սակայն լսել եմ, թե ինչպես էին մյուսները դա քննարկում: Ժամանակ կար, երբ Ռաֆան ցնցող հաջողությունների հասավ այս ակումբի հետ:
Հասկանում եմ նրա խոսքերը, քանի որ յուրաքանչյուր մասնագետ կերազեր այստեղ աշխատելու մասին: Մինչդեռ «Լիվերպուլի» ղեկավարությունն ուներ հնարավորություն՝ վերադարձնելու Բենիտեսին: Ամռանն իսպանացին ազատ էր, սակայն ակումբը որոշեց գնալ այլ ճանապարհով,- հայտնել է Ռոջերսը: Leverpool Echo