«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Միքայել Լաուդրուպին հեռացնելու հարցում աջակցել է իր նախկին ակումբ «Սուոնսի Սիթիին»:
Երեքշաբթի երեկոյան «կարապները» հրաժեշտ տվեցին Լաուդրուպին, ով 2012թ-ի հուլիսին «Լիբերթիում» փոխարինեց հենց Ռոջերսին: Բրենդանի կարծիքով, ուելսյան ակումբը միշտ ճիշտ որոշումներ է կայացնում:
-Միշտ էլ ցավալի է, երբ մարզիչը կորցնում է իր աշխատանքը, սակայն նրանք զգացին, որ փոփոխություն է պետք: «Սուոնսին» իսկապես յուրօրինակ ակումբ է: Նրանք միշտ ճիշտ որոշումներ են կայացնում, ինչի արդյունքում Լիգա 2-ից հասան Պրեմիեր Լիգա,- ասել է Ռոջերսը: BBC