«Սանդերլենդի» դեմ Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում հաղթանակ տանելուց հետո (1:3) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է խաղադաշտ վերադարձած Լուիս Սուարեսի մասին:
Հարձակման գծում իր խաղընկեր Դանիել Սթարիջի օգնությամբ ուրուգվայցին երկու գոլի հեղինակ դարձավ և «կարմիրներին» հաղթանակ պարգևեց: Եվ Ռոջերսը գովեստի խոսքեր է ասել Սուարեսի հասցեին, ում համար այս խաղն ընդամենը երկրորդն էր` երկարաժամկետ որակազրկումից հետո:
-Նա պարգևատրվեց իր աշխատանքի համար, որն անում էր իր բացակայության ընթացքում: Լուիսը և Դանիելը լավ հարձակողական զույգ են և իրար լավ են լրացնում:
Այս խաղում մենք փոխել էինք մեր խաղային համակարգը` անցնելով 3-4-1-2-ին, և դա աշխատեց: Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք և շատ վտանգավոր էինք հակագրոհների ժամանակ:
Այնուամենայնիվ, կան որոշ բաներ, որոնք մենք պետք է բարելավենք,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում BBC-ն: