• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը դժգոհ է պաշտպանությունից

Բրենդան Ռոջերս«Սաութհեմպտոնից» կրած արտագնա պարտությունից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը իր դժգոհությունն է հայտնել թիմի պաշտպանությունից:

Այդ խաղում «կարմիրները» չկարողացան օգտվել փորձառու պաշտպան Ջեյմի Կարագերի ծառայություններից, իսկ շարք վերադարձած Մարտին Շկրտելը ոչ հաջող կատարեց պարտականությունները: Արդյունքում Ռոջերսի սաները երեք գնդակ բաց թողեցին:

-Պարզապես մենք ձախողեցինք պաշտպանությունում: Մենք սկսեցինք խաղալ, երբ հաշիվը 2:0 էր:

Պաշտպանությունը այն հատվածն է, որտեղ մենք պետք է ավելի լավ գործենք: Գլխավոր պատճառներից մեկն էլ դա է, որ նորից օգտվում ենք Կարագերի ծառայություններից: Մեր որոշ ֆուտբոլիստներ վնասվածք ունեին, ինչպես օրինակ Լուկասը, ով դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում:

Դա վատ օր էր մեզ համար: Մոտակա երկու շաբաթում պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները,- ասել է Ռոջերսը: Goal