«Բրենտֆորդը» դարպասապահ Դավիդ Ռայայի համար պահանջում է նվազագույնը 40 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ինքը՝ Ռայան, նախկինում հայտարարել էր, որ մերժել է «Բրենտֆորդի» մի քանի առաջարկներ նոր պայմանագրի վերաբերյալ: Սպասվում է, որ եկող ամառ «մեղուները» կբաժանվեն Դավիդից։
Ռայայի հավակնորդներից մեկը, ում գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը ստիպված է փնտրել Դավիդ Դե Խեային փոխարինող։
Այնուամենայնիվ, «Բրենտֆորդը» 27 ամյա դարպասապահի համար տպավորիչ գումար կպահանջի, որը կարող է զգալիորեն պակասեցնել հետաքրքրված ակումբների թիվը։
«Բոլորը գիտեն, որ Դավիդի գործող պայմանագրին մնացել է մեկ տարի: Մենք այստեղ շատ գոհ ենք նրանից: Բոլորը թող իմանան, որ մենք նրա խաղային մակարդակը 40 միլիոն ֆունտ ստերլինգից բարձր ենք գնահատում»,- «Մեղուների» գլխավոր մարզչի՝ Թոմաս Ֆրենկի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։