«Բրենտֆորդը» թարմացրեց սեփական տրանսֆերային ռեկորդը՝ 22 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելով «Ֆրայբուրգի» հարձակվող Կևին Շադեին:
Շադեն հունվարին վարձավճարով միացավ «Բրենտֆորդին»: Այդ ժամանակից Քևինը Թոմաս Ֆրանկի թիմում անցկացրել է 19 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել։
Այնուամենայնիվ, Շադեն լավ տպավորություն է կարողացել թողնել, և «Բրենտֆորդը», հաշվի առնելով Իվան Թոնիի որակազրկումը, որոշեց պահել 21 ամյա խաղացողին, ով իր դեբյուտը Գերմանիայի հավաքականի կազմում նշեց մարտին:
Արդյունքում Կևինը «մեղուների» հետ պայմանագիր կնքեց մինչև 2028 թվականը։
Բացի այդ, «Բրենտֆորդի» նախորդ ռեկորդային ձեռքբերումը հարձակվող Քեյն Լեյվիս-Պոտեռն էր, որը տեղափոխվել էր «Հալլից» անցյալ ամառ 20 միլիոն ֆունտ ստեռլինգով, ներառյալ բոնուսները: