«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ։
Հիշեցնենք, որ Գառնաչոն այս վնասվածքը ստացել է ԱՊԼ-ի «Սաութհեմպտոնի» դեմ խաղի վերջում (0-0), որը տուժել էր Քայլ Ուոլքեր-Պետերսի հետ բախումից:
BBC-ին հաղորդում է, որ Ալեխանդրոյի բացակայությունը կտևի մի քանի շաբաթ։ 18 ամյա եզրային հարձակվողը «Յունայթեդ» կվերադառնա միջազգային ընդմիջումից հետո:
Մինչ դադարը «կարմիր սատանաները» դեռ պետք է անցկացնեն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռեալ Բետիսի» հետ, ինչպես նաև Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ «Ֆուլհեմի» դեմ։
Վնասվածքը կհետաձգի նաև Գառնաչոյի նորամուտը Արգենտինայի հավաքականում, որտեղ նա առաջին անգամ հրավիրվեց իր կարիերայի ընթացքում: