«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն մերժել է նոր պայմանագրի առաջարկը։
Գարնաչոն ներխուժեց «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերի մեջ այս մրցաշրջանում՝ ևս մեկ անգամ ցույց տալով իր ունակությունները «Մանչեսթերյան» դերբիում անցած տուրում:
Գարնաչոյի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկ լրիվ տարի, եվրոպական գրանդները, ներառյալ Մադրիդի «Ռեալը» և «Յուվենտուսը», ուշադիր հետևում են 18 ամյա արգենտինացու շուրջ ստեղծված իրավիճակին:
Առայժմ «Յունայթեդը» չի կարողացել երկարաձգել Գարնաչոյի հետ գործող պայմանագիրը, հայտնում է The Independent-ը: Ալեխանդրոյի ներկայացուցիչներն անբավարար են համարել շաբաթական 20 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով նոր պայմանագրի առաջարկը։
Այժմ Գարնաչոն շաբաթական ընդամենը 7000 ֆունտ է ստանում, ինչը, անշուշտ, չի համապատասխանում Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբի հիմնական կազմի խաղացող լինելու ստատուսին։
«Յունայթեդը» չի շտապում հետևել Գարնաչոյի ներկայացուցիչների օրինակին և այն կարծիքին է, որ պետք է երիտասարդ խաղացողներին ավելի շատ հետաքրքրի ոչ թե գումարը, այլ կարիերայի զարգացումը: