«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը մեկնաբանել է «Վեստ Հեմի» նկատմամբ տարած 2:3 հաշվով հաղթանակը և հայտնել, որ իր թիմը ուղղակի չէր կարող բաց թողնել երրորդը լինելու հնարավորությունը:
Այդ խաղում Բեյլի դուբլը օգնեց «Տոտտենհեմին» շրջանցել «Չելսիին» և բարձրանալ երրորդ հորիզոնական: Դա շատ կարևոր էր, քանի որ արդեն այս շաբաթ «Տոտտենհեմը» ուժերը կչափի սկզբունքային մրցակից «Արսենալի» հետ:
-Մենք գիտեինք, թե ինչպիսի լավ հնարավորություն ունենք երրորդ հորիզոնականում հայտնվելու: Անկյունայիններից կարող էինք մի քանի անգամ հաջողության հասնել: Ադեբայորը պարզագույն իրավիճակում կոպիտ սխալ թույլ տվեց, մյուս դրվագում մրցակցին փրկեց դարպասաձողը:
Մենք գիտեինք մեր հնարավորությունները: Վերջին ամսում շատ գոլեր ենք խփել խաղի վերջնամասում, դրա համար շարունակում էինք հավատալ:
Մենք շատ լավ խաղացինք: Իհարկե, շատ էինք ուզում վաստակել այդ երեք միավորը,- ասել է Բեյլը: BBC