«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերով ակումբը չի պատրաստվում հրաժարվել կիսապաշտպան Գարեթ Բեյլից:
-Բեյլն այժմ իր բարձրության վրա է գտնվում, ի տարբերություն ակումբի այլ խաղացողների: Նա նաև մեծ ներդրում ունի այն գործում, որ մենք շատ արագ կրճատեցինք առաջատարների հետ տարբերությունը,-նշել է Վիլաշ-Բոաշը:
Բեյլի հեռանալու մասին ԶԼՄ-ները սկսեցին խոսել չորեքշաբթի գիշերը կայացած «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» խաղից հետո: Այս խաղում կիսապաշտպան Գարեթ Բեյլը պարզապես փայլեց: Շշուկներ էին պտտվում, որ նա պատրաստվում է լքել «Ուայթ Հարթ Լեյնը»: Եվ ահա գլխավոր մարզիչը ստիպված հայտարարություն տարածեց ակումբի պաշտոնական կայք-էջում:
-Ինչպես որ մեր ակումբի յուրաքանչյուր կարևոր խաղացող, այնպես էլ Գարեթը ունի երկարամյա պայմանագիր: Նա ակումբի ապագայի համար կարևոր ֆուտբոլիստ է, և մենք չենք թողնի, որ նման առաջատար ֆուտբոլիստը հեռանա ակումբից: