«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարեթ Բերրին չի բացառում, որ կհեռանա թիմից հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:
Անգլիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է մեկ տարի հետո, իսկ Գարեթը դեռևս չի համոզել «քաղաքայինների» նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին, որ արժանի է նոր պայմանագրի: Բերրին գիտի, որ իր ապագան ակումբում կարող է սահմանափակ լինել:
-Եթե խոսքը գնում է նոր պայմանագրի մասին, ապա պետք է սպասել: Ես ոչինչ չեմ լսել ակումբից նոր գործարքի մասին:
Մարզիչն ինձ հետ չի խոսել: Նա ասաց, որ ինձ տեսնում է թիմում, և ցանկանում է ցանկացած դիրքում երկու բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենալ:
Պետք է ընդունեմ, որ այժմ, երբ թիմում կան Յայա Տուրեն, Խավի Գարսիան և Ֆերնանդինյոն, յուրաքանչյուրի համար ծանր կլինի կենտրոնական կիսապաշտպանի դիրքում տեղը պահպանել: Ես տխրել եմ, որ պայմանագիրը երկարաձգելու առաջարկ չեմ ստացել, սակայն դա չպետք է ինձ վրա մեծ ազդեցություն թողնի,- Sunday Mirror-ի հետ հարցազրույցում հայտնել է Բերրին: