«Չելսիի» կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին և նշել, որ իսպանացու գլխավորությամբ «Չելսիի» խաղը ավելի է լավացել:
Բենիտեսը աստիճանաբար սկսում է հարգանք ձեռք բերել, եթե ոչ երկրպագուների, ապա գոնե իր ֆուտբոլիստների կողմից:
-Նրա գալուց հետո մենք ավելի միասնական ենք դարձել: Սա հիմնարար հանգամանք է հետագա հաջողությունների համար:
Սկզբում դժվար էր ընդունել նրա մտքերը: Սակայն այժմ բոլորս հարմարվել ենք նրա խաղային ոճին և գիտենք թե մեզնից ինչ է ուզում,- Կեհիլի խոսքերն է մեջբերում ESPN-ը: