«Չելսիի» կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը հայտնել է, որ ամբողջ թիմը և ինքը անձնապես աջակցում են իրենց գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոյին:
Շաբաթ «Վեստ Բրոմվիչից» կրած 2:1 պարտությունից հետո բազում քննադատություններ հնչեցին Դի Մատեոյի հասցեին:
Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ Կեհիլը հայտնել է, որ ամբողջ թիմը հավատում է մարզիչին:
-Դի Մատեոն գալով թիմ, կարճ ժամանակում կարողացավ շատ բան փոխել և նրա շնորհիվ մենք շատ բանի հասանք:
Այս մրցաշրջանը մենք լավ սկսեցինք: Մենք ամբողջությամբ վստահում և աջակցում ենք նրան: Նա դա ապացուցեց անցած մրցաշրջանում և համոզված եմ, որ կապացուցի նաև այս մրցաշրջանում:
Ես հասկացա, որ պարտությունը միշտ ուղեկցվում է քննադատություններով, չնայած որ սա ֆուտբոլ է և այստեղ ամեն ինչ հնարավոր է,- ասել է Կեհիլը: Sky Sports